Հայկ Մարությանը համոզիչ չէր. կա հիմնավոր կասկած կոռուպցիոն ռիսկի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ԱԺ «ԼՀ» խմբակցության համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ ԱԺ-ում ի սկզբանե հավանության արժանացած օրինագիծը, որը թույլ է տալու ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնները դարձնել քաղաքական՝ բերելով խորհրդարանական վերահսկողության տակ, երկրորդ ընթերցմանն ընդառաջ պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանանում։

Դիտարկմանը, թե արդյո՞ք դա «ԼՀԿ»-ի նկատմամբ վերաբերմունք է՝ հասկացնելու, որ եթե իրենք դեմ են մեծամասնության՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային նախագծին, մեծամասնությունը ևս կարող է նույնն անել, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում Տարոն Սիմոնյանն ասել է.

«Չեմ բացառում, բայց նաև քիչ հավանական եմ համարում։ Ընդանուր մթնոլորտը, հնչած կարծիքները նման մտավախություն չեն առաջացնում։ Բայց մենք իրենց բերած նախագծին օբյեկտիվորեն չէինք կարող կողմ լինել, որովհետև այն չի լուծելու ՍԴ-ում առաջացած խնդիրը»- նկատել է նա։

Ըստ պատգամավորի՝ անվստահություն կա բոլոր ատյանների դատարանների նկատմամբ և այդ հարցը լուծելու համար պետք էր սկսել առաջին ատյանի դատարաններից։ 

Խոսելով քաղաքապետարանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին՝ Սիմոնյանն ասել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի բացատրությունները հասարակության մեջ օբյեկտիվորեն կասկածներ են ծնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։