«Դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանն ու կտեղափոխվեմ Հայաստան». ադրբեջանուհին տեղափոխվում է ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ադրբեջանցի, Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Մուստաֆաևան տեսաուղերձով է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում նշել է, թե պատրաստվում է արտագաղթել Հայաստան՝ Ադրբեջանում արդարության բացակայության և անտանելի իրավիճակի պատճառով:

«Ոչ ոքից օգնություն պետք չէ, տեղեկացնում եմ, որ տոմս եմ գնել, և դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանն ու կտեղափոխվեմ Հայաստան»,- ասել է Մուստաֆաևան:

Ադրբեջանուհին ասել է թե բազմիցս փորձել է դիմել Իլհամ Ալիևին, այդ թվում՝ Սումգայիթ նրա այցի ժամանակ, սակայն արդյունքում ոստիկանները ձերբակալել են աղջկան:

Նա կոչ է արել իրեն դավաճան չհամարել, քանի որ ոչ թե ինքն է երկրին դավաճանել, այլ պաշտոնյաներն են իրեն»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Interfax-ին ասել էր, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս