Քաղաքապետը Բրիտանիայի թագուհին չէ, որ լուրջ արարողակարգով ընդուներ թագաժառանգին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը պնդում է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը մանիպուլացվել է։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ ղեկավարը չի ասել, թե քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել Աբովյան 5 հասցեում գտնվող հյուրանոցի շինարարության համար, այլ ընդամենը փորձել է ապացուցել, որ իրենք ունեն փաստաթուղթ, որը տրվել է քաղաքապետարանի ու մակագրվել քաղաքապետի կողմից։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։ Այդ հայտարարությանն անդրադարձել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, թե ««Մուլտի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը և աշխատանքների վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում։

Արման Աբովյանը կարծում է, որ ներդրողներին հիասթափեցնելու թեմայից շեղելու համար է իշխանական քարոզչամեքենան առաջ բերում այս հարցը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։