Եթե մարդ բացառապես իր բարեկամներին է գործի ընդունում, պետք է բռնել նրա ձեռքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Եթե մարդը բացառապես իր բարեկամներին է աշխատանքի ընդունում, պետք է բռնել նրա ձեռքը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն հաստատմանը, թե իր կուրսընկերն ու զարմիկը աշխատում են մարզպետարանում:

«Սակայն, չպետք է ծայրահեղության գնալ ու ասել՝ եթե բարեկամ ու ընկերս ես, աշխատանքի չես ընդունվում: Իսկ Նիկոլ Փաշինյանի ասած «բաջանաղապետությունը» վտանգավոր է այն դեպքում, երբ դա համակարգային է, այսինքն՝ կառավարումը խարսխված է դրա վրա»,- նշեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։