Կաթողիկոսի ու էջմիածին տանող ճանապարհն էին փակում, ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Ոստիկանությունը, լավ կլիներ, իր պարտականությունները մինչ այժմ այնպես իրականացրած լիներ, որ այժմ զարմանալու կարիք չլիներ»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանների կողմից ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտից բռնի ուժով հեռացնելու միջադեպին՝  տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար  Թևան Պողոսյանը:

«Էլի են ճանապարհներ փակվել, շենքեր շրջափակվել, ու լավ կլիներ, որ ոստիկանությունն այն ժամանակ էլ կատարեր իր աշխատանքը: Օրինակ՝ Կաթողիկոսի ու էջմիածին տանող ճանապարհն էին փակում, բայց ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկում: Եթե այն ժամանակ քայլեր ձեռնարկեր, հիմա չէինք զարմանա»,- նշեց Պողոսյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։