Անպայման իմանալու են՝ ինչ պայմաններում է զոհվել իրենց որդին. Ռուստամ Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Գործն ունենալու է օրինական ընթացք ու մաքսիմում թափանցիկ է լինելու, իրենք իմանալու են, թե ինչ պայմաններում է զոհվել իրենց որդին»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով մահացած զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատների՝ Ազգային ժողովի բակում իրականացրած բողոքի ակցիային՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Կարծում եմ՝ բանակում շատ անելիքներ ունենք: Զինված ուժերը պետք է հասցնենք այնպիսի որակի, որ բացառեք ինքնասպանության դեպքերը: Ցավոք մինչև այժմ ականատեսն ենք լինում ողբերգական դեպքերի, ինչը բանակի ամենաթույլ կողմերից մեկն է, որ պարտադիր պետք է շտկվի»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։