Դատավոր Բալայանը սեփական կամքով որոշել էր լուսամուտից դատարան մտնել ու վայր ընկել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանների կողմից ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտից բռնի ուժով հեռացնելու միջադեպին նշեց՝ ոստիկանությունն իր գործառույթն է կատարել:

«Համաչափ էր նրանց գործադրած ուժը, բռնի ուժ չի կիրառվել: Ոստիկանները հեռացրել են պետական շենքը շրջափակած մարդկանց»,-նշեց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ ոստիկանները չէին ապաշրջափակում դատարաններն ու դատավորները ստիպված լուսամուտից էին փորձում մուտք գործել, Խանդանյանն արձագանքեց. «Դատավոր Բալայանը սեփական կամքով որոշել էր լուսամուտից դատարան մտնել ու վայր էր ընկել: Նա ընդամենը էքստրաօրդինար տարբերակ էր ընտրել»:

Մանրամասները՝ տեսանյութում։