Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը ոլորտում շոշափելի փոփոխություններ է խոստանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը նշանակվեց կադաստրի կոմիտեի ղեկավար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Սուրեն Թովմասյանը «մեկ-երկու» բառով ներկայացնի ինքն իրեն։ 

Սուրեն Թովմասյանը նշել է, որ աշխատում է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում՝ որպես դասախոս և Գեոդեզիայի ամբիոնի վարիչ։ Ոլորտում եկար տարիների մասնագիտական գործունեության փորձ ունի։  

Սուրեն Թովմասյանը նաև խոստացել է, որ կադաստրի ոլորտում կարճ ժամանակում քաղաքացիները շոշեփելի փոփոխություններ կտեսնեն։

Վարչապետը նաև նշել է, որ Սուրեն Թովմասյանը ընտրվել է կադրային բանկից։