Ամոթալի է Մանեին տեսնել «Ոսկե գնդակի» քվեարկության չորրորդ տեղում. Մեսի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Սպորտ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի մասին, որը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում գրավել էր չորրորդ տեղը Մեսիից, «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքից եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո։

«Ամոթալի է Մանեին տեսնել «Ոսկե գնդակի» քվեարկության չորրորդ տեղում։ Բայց այս տարի շատ բարդ էր ընտրություն կատարել, քանի որ կային արժանի շատ հավակնորդներ։ Ես նշում եմ Մանեին, քանի որ շատ եմ հավանում նրա խաղը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Metro-ն։

Հիշեցնենք, որ Մեսին 6-րդ անգամ է արժանացել «Ոսկե գնդակին»։