2 մլրդ 920 մլն դրամ հատկացվեց զինվորականների համար բնակարաններ գնելուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Կառավարությունը 2 մլրդ 920 մլն դրամ հատկացրեց զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով: 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։

Որոշման նախագիծն ուներ նաև գաղտնի դրույթներ, հետևաբար այն քննարկվեց գաղտնի ռեժիմով, և կառավարություն ներկայացված որոշման նախագծում նախաձեռնության մասին հրապարակված չեն այլ մանրամասներ: