Ուկրաինայի խորհրդարանում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել նիստի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

 

Korrespondent.net-ը հայտնում է, որ Ուկրաինայի գերագույն ռադայում տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև: Ծեծկռտուքի մասին հայտարարել է  խորհրդարանի նախագահ Դմիտրի Ռազումկովը:

«Վերջ տվե՛ք կռվին: Հարգելի՛ գործընկերներ, հանգստացե՛ք»,- բղավել է Ռազումկովը:

Ծեծկռտուքի մասնակցել են «Եվրոպական համերաշխություն» խմբակցության 3 պատգամավորներն ու «Ժողովրդի ծառա» խմբակցության 1 պատգամավոր: Միջադեպը տեղի է ունեցել խուլիգանական գործողությունների հակազդման մասին օրինագծի ընդունումից հետո: