Չպիտի էյֆորիաների տրվենք՝ քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մարուքյան

«Աստվածաշնչում մի լավ բան է գրված. ասում է՝ «գայթակղություն լինելու է, բայց վա՛յ նրան, ում միջոցով կլինի․․․ Բա ի՞նչ, մտածո՞ւմ եք, որ հեղափոխություն է եղել՝ բոլորը սո՞ւրբ են՝ ո՛չ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ համոզմունք հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ փախնախարարի ձերբակալության փաստին։ 

«Գայթակղություններ լինելու են։ Դրա համար ամեն ինչ պետք է թափանցիկ լինի։ Չպիտի էյֆորիաների տրվենք՝ քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է։ Ոչ մեկ սուրբ չի, ոչ մեկ, և բոլորը կարող են սխալներ թույլ տալ։ Կարևոր է, որ հակակշիռների մեխանիզմներն աշխատեն և քաղաքական համակարգն առողջացնեն»,-ասել է Մարուքյանը։