Մանվել Գրիգորյանին պահում են պատանդի կարգավիճակում․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Հոկտեմբերի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։

Դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ, Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելով, ոչ միայն նրա նկատմամբ խոշտանգում է իրականացվում, այլև վերջինիս պահում են պատանդի կարգավիճակով։

Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին հանդես կգան մամուլի ասուլիսով՝ անդրադառնալով Գրիգորյանի՝ անազատության մեջ պահելու դատարանի որոշմանը։