Հրազենային վնասվածք ստացած երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հրազեն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին,ոստիկանությունը հայտնաբերել  է հրազեն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ատրճանակը հայտնաբերվել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում այս տարվա նոյեմբերի 14-ին Վաղարշապատ քաղաքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Գուրգեն Առաքելյանի մոտ։

Ոստիկանների ու քննիչների ստացված օպերատիվ տվյալների հիման վրա քննիչը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տա հիվանդանոցում բուժվող Գ. Առաքելյանի հիվանդասենյակում։

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և այսօր ոստիկաններն ու քննիչները, ժամանելով հիվանդանոց, թիվ 412 հիվանդասենյակում՝ բազմոցի կողադիրի մեջ, հայտնաբերել են գուլպայով փաթեթավորված 1 հատ գործարանային արտադրության դեռևս չպարզված մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, որոնցից մեկը՝ փողի մեջ։

Հիվանդանոցում Գ. Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերված ատրճանակը պատկանում է իրեն։ Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Ատրճանակով բուժում չս ստանա» անվանոմը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս