Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ռազմական պլանը դեռ վավե՞ր է․ Փայլանը՝ թուրք նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Փայլան

Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Գրել է Ermenihaber-ը։ 

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի:

Հարցադիմումի մեջ Փայլանը նշել է, որ Հայաստանի դեմ ուղղված «Թուրքիայի զինուժի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլան»  անունով ռազմական պլանի մասին տեղեկությունները բավականին անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին:

Պոլսահայ պատգամավորը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.

1. «Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Խնդրո առարկա դարձած պլանը դեռ վավե՞ր է:

2. Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:

3. Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:

Տեսանյութեր

Live

Լրահոս