Ավստրալիայում բռնագրավվել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Ավստրալիական Մելբուռն քաղաքում դաշնային ոստիկանությունը բռնագրավել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը՝ ավելի քան 800 մլն դոլար արժողությամբ։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքում։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է երկրի սահմանապահ ծառայության հետ համատեղ։ Թմրանյութերը հայտնաբերվել են քաղաքի նավահանգստի բեռների ստուգման ժամանակ։

Ոստիկանների խոսքով՝ հայտնաբերվել է 1,6 տոննա մետամֆետամին և 37 կիլոգրամ հերոին։ Դրանց ընդհանուր արժեքը 828 մլն դոլար է։

Գործով ձերբակալվել են 37 և 38 տարեկան երկու տղամարդ եւ 37 տարեկան մի կին։ Նրանց  ցմահ բանտարկություն է սպառնում: