Պուտինը միացել է «Ցանկությունների տոնածառ» ակցիային

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

քայլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին միացել է «Ցանկությունների տոնածառ» կամավորական ակցիային, գրում է РИА Новости-ն։  «Երազիր ինձ հետ» բարեգործական նախագծի շրջանակներում Պուտինը և ակցիայի նախաձեռնողները պատահականության սկզբունքով մեկական գրություն են ընտրել «Ցանկությունների տոնածառից»:

Շրջանաձև խաղալիքների տեսքով՝ երեխաների ցանկություններով բացիկները  կախվել էին տոնածառից: Պուտինի ընտրած բացիկում նշված է եղել Ստավրոպոլի բնակիչ Անդրեյ Կոչետովի ցանկությունը՝ հայտնվել Սոչիի Կարմիր Պոլյանա բնակավայրում:

Տղայի ցանկությունն անպայման կկատարվի, քանի որ այն բացել է ՌԴ նախագահը:

Ակցիան անցկացվում է դեկտեմբերի 3-ից 2020-ի փետրվարի 29-ը: ՌԴ-ում «Ցանկությունների տոնածառներ» տեղադրվում են ոչ միայն հատուկ տաղավարում, այլև պետական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ Պետդումայում, Կառավարության տանը, «Գազպրոմ», «Ռոսատոմ» ընկերություններում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս