Փաշինյանը Սերժ Սարգսյանին զգուշացրեց երկրորդ անգամ. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Ես Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին ուզում եմ նայել ապագա զարգացումների համատեքստում, իսկ այստեղ ուշագրավ են իշխանության ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարություններն առ այն, որ եթե չկա արյուն, և մեղադրանքը զուտ տնտեսական է, ու գումարը հետ է վերադարձվում, մեղադրյալը պետք է ազատ արձակվի»,- այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հարցնելով,  ենթադրենք, վաղը երրորդ նախագահը վճարում է այդ մոտ մեկ մլն դոլարը, ի՞նչ, պետք է ազա՞տ ազատվի` նմանատիպ դեպքեր արդեն կան, օրինակ, 3-րդ նախագահի եղբայրը կամ  նրա թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը: 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի պատճառներից է համարում 3-րդ նախագահի ընտանիքի անդամներից մեկի վերջին շրջանում իշխանության հասցեին արված ակտիվ քննադատությունները, և սա դիտարկվում է Փաշինյանի կողմից Սարգսյանին արդեն երկրորդ զգուշացումը: Բանախոսներն անդրադարձել են նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք կնճռոտ և ուշագրավ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս