ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք գերատեսչության կարծիքով, առնչություն ունեն կիբերհանցագործությունների հետ:

«ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը միջոցներ է ընդունել Evil Corp ռուսական ընկերության դեմ, որը պատասխանատու է Dridex վիրուսային ծրագրի մշակման և տարածման համար», ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ին:

Բացի այդ, ամերիկյան նախարարությունից հավելել են, որ «այսօրվա գործողություններն ուղղված են 17 ֆիզիկական անձանց և 7 կազմակերպությունների դեմ, որոնց թվում է Evil Corp-ը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս