Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալիկբեկ Ջեկշենկուլովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ լրատվական բաժնից։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Շավարշ Քոչարյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ վերջինս իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ու նորանշանակ դեսպանը քննարկեցին հայ-ղրղզական բազմակողմ և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում կողմերն ընդգծեցին միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման կարևորությունը: