«Փնտրվում» են իրական մարդասպանները. ովքե՞ր են կատարել Մարտի 1-ի սպանությունները. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի իրադարձությունների իրական պատկերի բացահայտման հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ 10 սպանությունները չեն կատարվել ոստիկանության կամ բանակի կողմից: Ոստիկանության աշխատակիցներին կարգադրել են օդ կրակել միայն այն բանից հետո, երբ արդեն զոհերը եղել են: Իսկ կարգադրել են կրակել, որպեսզի թաքցնեն հետքերը:

Հետագայում ոստիկանության աշխատակիցներին տարբեր գրավիչ առաջարկներ են արվել իրենց վրա վերցնելու սպանության պատասխանատվությունը՝ դրա դիմաց խոստանալով խոշոր դրամական պարգևներ և չափազանց փոքր պատժաչափեր, բայց ոչ ոք չի համաձայնել: Հետո ապացույցներն այնպես են խճճել, որ շատ դժվար է բացահայտել, թե իրականում ովքեր են եղել իրական մարդասպանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: