Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

meqena

Դեկտեմբերի 5-ին` ժամը 21:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայր Ա., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: