Ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում պայքարել ջրային ռեսուրսների նվազեցման դեմ. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սևան

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտահոգված է կլիմայի գլոբալ փոփոխություններով, որոնց հետևանքով ՀՀ ջրային ռեսուրսներն անընդհատ նվազում են: Կառավարությունը դրա դեմ պայքարելու ձևը համարում է ջրային հոսքակորուստների նվազեցման նպատակով միջոցառումների իրականացումը և համապատասխան որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ:

Բայց ՀՀ ջրային ռեսուրսները խնայելու և արդյունավետ օգտագործելու երկու հիմնական միջոց կա. փակել Հայաստանում վերջին 15 տարիներին կառուցված փոքր ՀԷԿ-երի մեծ մասը և արգելել Արարատյան դաշտավայրում արդյունաբերական ձկնաբուծությունը: Քանի դեռ այս արմատական քայլերը չեն արվել, Հայաստանը տարեցտարի ավելի մեծ չափով է ենթարկվելու անապատացման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: