2018-ի մայիսից ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զինամթերք, սպառազինություն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Նիկոլ

ՀՀ պաշտպանական բյուջեն 2018 թ. ի վեր ավելացել է 66 մլրդ դրամով: Այդ մասին ԱԺ-ում՝ 2020 թվականի բյուջեի ընդունումից առաջ, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին: 

«Սա այն թեման է, որի մասին հասկանալիորեն չենք կարող շատ բան խոսել, բայց ուզում եմ ասել, որ 2018 թ. ի վեր՝ ներառյալ 2020 թ. բյուջեն, մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28 % է կազմում: Բայց ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ՝ կարող եք հավաստիանալ, որ 2018 թ. մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,- ասել է Փաշինյանը: