ԱՄՆ նախագահը վառել է երկրի սուրբծննդյան տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վառել է Սուրբծննդյան տոնածառի լույսերը, որը տեղադրված է Սպիտակ տան առջևի՝ Էլիպս անվամբ մեծ բացատում: Այս մասին գրել է TACC գործակալությունը:

Տոնական արարողությանը ավանդույթի համաձայն ներկա է եղել նաև Առաջին տիկին Մելանյա Թրամփը, ինչպես նաև վարչակազմի ներկայացուցիչներ և կոնգրեսականներ: Երաժշտական նվագակցությունն ապահովել Է ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի գործիքային անսամբլը:

«Մելանյան և ես ձեզ ցանկանում ենք երջանիկ Սուրբ Ծնունդ և Ամանոր մաղթել»,- ասել է Թրամփը ինչից հետո սկսել հետհաշվարկը․ «Հինգ, չորս, երեք, երկու, մեկ…»,- հետհաշվարկի ավարտին Մելանյան սեղմել է կոճակը և սուրբծննդյան տոնածառի լույսերը վառվել են:

Սպիտակ տան մոտ երկրի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթի հիմքը դրվել է դեռևս 1923 թվականին` ԱՄՆ 30-րդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի կողմից և ոչ մի անգամ ավանդույթը չի խախտվել: