Առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են․ Բալայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Գաբրիել Բալայան

ՀՀ զինված ուժերը բանակցային ցանկացած ելքի պատրաստ են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մեր զինված ուժերը բանակցության ցանակացած ելքի պատրաստ են, բանակցության ընթացքը որևէ կերպ չի ազդում զինված ուժերի մարտական պատրաստության վրա: Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են։ Որևէ բանակցային գործընթաց չի սահամանափակում մեր պատասխանատվությունը», -  շեշտել է Բալայանը:

Անդրադառնալով սահմանին իրավիճակին՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ այ պահին առաջնագծում իրավիճակը լարված չէ: