Վիրավորական է, երբ որևէ օլիգարխ մշակութային գործչին ստիպում է մասնակցել քյաբաբնոցի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Նիկոլ

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է  երաժշտական կոլեկտիվների ֆինանսավորմանը՝ հայտարարելով, որ վերջիններս կարող են «ձեռք պարզած»-ի կարգավիճակը հաղթահարել:

«Չափազանց վիրավորված եմ զգացել, դա ընկալել եմ որպես անձնական վիրավորանք, երբ որևէ օլիգարխ որևէ կոմերցիոն օբյեկտ է բացել, էս մարդկանց տարել է, ստիպել քյաբաբանոցի բացմանը մասնակցել և դիֆերամբային հարցազրույց տալ, որ այս քյաբաբանոցը աշխարհի հնարավոր ամենաբարձր երևույթն է»,- ասել է Փաշինյան, ապա նկատել, որ պետբյուջեն սրանով է հեղափոխական, այն է՝ մշակութային գործիչներին այդ անհրաժեշտությունից ազատելով:

Ըստ վարչապետի՝ դա միջանկյալ լուծում է, պետք է նայել նաև համաշխարհային փորձը, որ մշակույթի այլընտրանքային ֆինանսավորման արժանապատիվ ձևեր գտնեն, և հիշեցրել է, որ աշխարհի շատ նվագախմբեր բյուջեից չեն ֆինանսավորվում, կա բարեկամների խումբ՝ դասական երաժշտության և այլն, որ ամեն տարի որոշ մեխանիզմներով այս հարցը լուծում է՝ առանց մշակութային գործիչների արժանապատվությանը և նաև հեղինակությանը դիպչելու, նվաստացնելու: