10 միլիոն դրամ վճարելու և 1 ամիս ծառայելու նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Բալայան

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել 1 ամիս, ՊՆ իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում։

«Չենք գտնում, որ միջազային այն փորձը, որը մեջ է բերվում, կիրառելի է Հայաստանում, Հայաստանն առանձնահատուկ պայմաններում է իր գործունեությունը ծավալում, մեզ համար չի կարելի չոր վերցնել ու կիրառել », - ասել է փոխնախարարը, ապա հավելել, որ ՊՆ-ն բաց է քննարկումների համար:

«Ցանկացած լավ փորձ մենք կկիրառենք, բայց այն, որն առաջարկել է պարոն Սարգսյանը, դա ընդհանրպես մեզ համար ընդունելի չէ», - ասել է փոխնախարարը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս