Ավագանու «Բարգավաճ Հայաստանի» անդամը փողկապ է նվիրել քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

փողկապ

Երևանի ավագանու արտահերթ նիստին՝է Ամանորի միջոցառումների ծախսերի բյուջեն ավելացնելու հարցը քննարկելու ընթացքում Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը մինչ ելույթը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին փողկապ է նվիրել:

Հայկ Մարությանը հարցրել է, թե ինչու է նվիրում, ինչին Ներսիսյանը պատասխանել է․

«Որպեսզի Դուք էլ փողկապ կապեք մեր նման»։

Մարությանը հակադարձել է՝ ասելով․

«Եթե թույլ կտաք, ապա այն կվերանվիրեի շեյխերին ու շեյխուհիներին»:

«Ես Ձեզ եմ նվիրել, սրտանց, իսկ նվերը չի կարելի վերանվիրել: Ես իրականում Ձեզ եմ նվիրել,
իսկ Դուք հարցը կրկին տարաք ուրիշ տեղ: Չեմ հասկանում, թե Դուք ինչ եք անում և չգիտեմ, թե սրացումներն ինչու համար են»,- ասել է խմբակցությանն անդամն ու ելույթը սկսել։

Տեսանյութեր

Live

Լրահոս