Երևանի փոխքաղաքապետն առաջարկում է ավելացնել «Ամանոր 2020»-ի բյուջեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

փոխքաղաքապետ

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում նախատեսվում է փոփոխություն անել, նպատակային հատկացումներն ավելացնել 273 միլիոն 797 հազար 100 դրամով։ Այդ մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ապա տեղեկացրեց, որ հատկացումները նախատեսված են «Ամանոր 2020» ծրագրի շրջանակում Երևանում իրականացվող միջոցառումների կազմակերպման համար։ 

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանը գնում է կատարում մի կազմակերպությունից, որն ամիսներ առաջ ուղարկվել է սև ցուցակ։

Հայկ Սարգսյանն ի պատասխան նկատեց, որ «Ֆակտորի փրոդաքշն» կազմակերպությունը սև ցուցակ ուղարկվել է նախորդ գնումներից մեկի ժամանակ։

Նշենք, որ կառավարության նոյեմբերի 14-ի նիստի ժամանակ որոշել էր «Ամանոր 2020»-ի միջոցառումների համար 271 միլիոն դրամ հատկացնել։