Վանում ձերբակալվել են պաշտոն զբաղեցնող ընդդիմադիր գործիչներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

քաղաքական գործիչ

Վանի անվտանգության վարչության աշխատակիցների միաժամանակյա գործողության ժամանակ ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավարներին: Վերջիններս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են և համարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Գրել է Ermenihaber-ը։

Բաշքալե շրջանի ղեկավար Էրքան Աջարը, Մուրադիեի համաղեկավարներ Յըլմազ Շալանն ու Լեյլա Բալքանը և Օզալփ շրջանի համաղեկավարներ Յակուբ Ալմաչն ու Դիլան Օղրենջին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Նրանց դեմ հետաքննություն է սկսվել։

Նշյալ անձանց բնակարանները խուզարկվել են և մեծ թվով փաստաթղթեր ու էլեկտրոնային նյութեր առգրավվել։