20 տարվա փչացրածը 20 օրում չի վերականգնվի. Արթուր Վանեցյանը՝ հայկական ֆուտբոլի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Մակեդոնացիների դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին նախախաղային մարզում անցկացրեց Երևանի «Հանրապետական» ստադիոնում:

Մարզումից առաջ ֆուտբոլիստներին մոտեցավ ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը, որը մոտիվացնող խոսքով դիմեց խաղացողներին:

Մարզմանը մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ հավաքին մասնակցող բոլոր խաղացողները պատրաստ են վաղվա խաղին:

Հոկտեմբերի 15-ին «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացրել նաեւ Մակեդոնիայի հավաքականը: Մարզումից հետո Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ իր թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղվա հանդիպմանը: Նախօրեին մակեդոնացիները մարզվել են նաեւ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: