Նայրոբիում վեցհարկանի շենք Է փլվել․ փլվածքների տակ մարդիկ են մնացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Քենյա

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում վեցհարկանի շենք Է փլվել, փլվածքների տակ մարդիկ են մնացել: 10 մարդու հաջողվել է դուրս բերել, մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Պատահարի վայրում այս պահին աշխատում են փրկարար ծառայությունները: Տուժածների վերաբերյալ այլ տեղեկություններ չեն ստացվել:

Փրկարարների գործողությունները բարդացնում են մի քանի օր երկրի այդ մասում շարունակվող հորդառատ անձրևների պատճառով։ 

«Euronews»-ի ուղիղ եթերում կարող եք հետևել փրկարարների աշխատանքին։

Տեսանյութեր

Live

Լրահոս