ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ամերիկյան Capital Cities փոփ խմբի մենակատար Սեբու Սիմոնյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է ներկայացրել, ըստ որի երգիչը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մարտահրավերին։
«Ընդունում են Վահե Բերբերյանի մարտահրավերը և ամեն ամիս ֆոնդին կփոխանցեմ 23 դոլար»,- գրել է երգիչը։
Նա միանգամից 6 մարդու է մարտահրավեր նետել՝ Լիլիթ Քարադանյան, Թալինե Գաբրիել, Ռուբինա Դյան, Լյուսի Աբդալյան և Մերի Բասմաջյան:
Սիմոնյանը նրանց կոչ է արել ամեն ամիս նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»: