Սեբու Սիմոնյանը միացել է վարչապետի մարտահրավերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սեբու

Ամերիկյան Capital Cities փոփ խմբի մենակատար Սեբու Սիմոնյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է ներկայացրել, ըստ որի երգիչը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մարտահրավերին։

Սեբու

«Ընդունում են Վահե Բերբերյանի մարտահրավերը և ամեն ամիս ֆոնդին կփոխանցեմ 23 դոլար»,- գրել է երգիչը։

Նա միանգամից 6 մարդու է մարտահրավեր նետել՝ Լիլիթ Քարադանյան, Թալինե Գաբրիել, Ռուբինա Դյան, Լյուսի Աբդալյան և Մերի Բասմաջյան:

Սիմոնյանը նրանց կոչ է արել ամեն ամիս նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»: