Պարտիզանական պայքարի մասին հայտարարող անձինք հակապետական գործիչներ են․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

«Պարտիզանական պայքարի մասին հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են»,- անդրադառնալով ՀՅԴ-ականների հայտարարություններին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պարտիզանական «ջոկատների» հայտարարությունը, իհարկե, ցնցել է շատերիս և նման բաց տեքստով նման հանձնարարականները առնվազն տարակուսանք են առաջացնում: Այն առանձին անձինք, ովքեր արատավորում են «Դաշնակցություն» կուսակցության անունը, հենց «Դաշնակցությունն» ինքը ներսից միջոցներ պետք է ձեռնարկի նման դրսևորումները, երևույթները կանխելու համար և թույլ չտալ հակապետական գործունեություն ծավալել»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իրավապահ մարմինները և Ազգային անվտանգության ծառայությունը ցանկացած վտանգի դեպքում միջոցներ կձեռնարկի և անհրաժեշտ բոլոր գործողությունները կձեռնարկի:

«Այլ հարց է, որ այստեղ նաև «Դաշնակցություն» կուսակցության ընդհանուր հեղինակության արատավորումն է և նսեմացումը: Իսկ «Դաշնակցությունում»՝ հանձինս երիտասարդների, մենք տեսանք, որ բավականին ազնիվ և պարկեշտ անձինք կան»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս