Գետը, որ հոսում է քաղաքի մոտով, վերածել են Թուրքիա-Հայաստան սահմանի․ Փայլանն այցելել է Անի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Փայլան

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Անի ու Կարս: Այցելության լուսանկարները պատգամավորը հրապարակել է ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել․ 

«Այցելեցինք Կարս, Անի քաղաքը։

Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է…

Գետը, որ հոսում է քաղաքի մոտով, վերածել են Թուրքիա-Հայաստան սահմանի։ Սահմանը 26 տարի է՝ փակ է…:

Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդված կամուրջը, տոն պիտի լինի Անի քաղաքի համար»: