Փարիզում ոստիկանության արձակած գազային սրվակի պայթյունից թուրք լրագրող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

թուրք լրագրող

Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին կես միլիոնից ավել մարդ է դուրս եկել փողոցներ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման։ 

Փարիզում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում տուժել է նաև թուրքական «Anadolu»  լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մուստաֆա Յալչընը: Գրել է Ermenihaber-ը։

Նշվում է, որ ոստիկանության արձակած գազային սրվակի պայթյունի հետևանքով ծակվել է թուրք լրագրողի դեմքի հատուկ պաշտպանիչ դիմակի ծածկույթը: 

Աչքի շրջանում ստացած վնասվածքի արդյունքում թուրք լրագրողի մոտ արնահոսություն է սկսվել: Դեպքի վայր ժամանած բուժծառայության աշխատակիցները նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Նշվում է, որ Յալչընը հոսպիտալացվել է և շարունակում է գտնվել բժիշկների վերահսկողության տակ:

լրագրող

Հիշեցնենք, որ Փարիզում հասարակական տրանսպորտը չի գործել, գրեթե ամբողջովին կաթվածահար է եղել երկաթուղային հաղորդակցությունը: Աշխարհի տարբեր քաղաքներից դեպի Փարիզ չվերթերը հետաձգվել են անհայտ ժամանակով։