Մեսսիին ճիշտ չեն հասկացել․ Սուարես

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

Սուարես Մեսսի

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Լեոնել Մեսսիի «Ոսկե գնդակը» ստանալուց հետո ֆուտբոլից հեռանալու մասին հայտարարությունը։

«Մեսսին ապշեցնում է ինձ։ Նա բացառիկ է, պատմություն է կերտում: Որպես նրա ընկեր և թիմակից, երջանիկ եմ, որ ստացավ «Ոսկե գնդակը», դա նրա համար հրաշալի պահ էր:
Նրա մեկնբանությունները սխալ են ընկալվել: Երբ մեկը «Ոսկե գնդակ» է նվաճում, նա երջանիկ է, սակայն այդ պահին հուզված է լինում: Լեոն մարդ է, նա էլ կարող է հուզվել, ինչպես բոլորս: Նա ցանկանում էր ասել, միգուցե, մի քանի տարի հետո տարիքը սկսի իր վրա ազդել, որ նա մտածում է այդ մասին: Նրան սխալ են հասկացել: Վստահ եմ, որ Մեսսին երկար կխաղա»,- ասել է Սուարեսը: