Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը վաճառքի է հանվել․ աճուրդը կլինի դեկտեմբերի 18-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

գոլդեն

Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ վաճառվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը: ՊՈԱԿ ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արվել.

«Վաճառվում է ՀՀ կառավարության 2019 թ. նոյեմբերի 21-ի թիվ 1665-Ա որոշմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր), ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը։

Աճուրդը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին: Գույքի աճուրդի մեկնարկային գինը կազմում է՝ 7.526.457.800 ՀՀ դրամ»: