Լավրովի հայտարարությունը համընկնում է մեր տեսակետի հետ, բավարարված ենք նրա դիրքորոշմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Արցախի հարցով  բանակցային էական գործընթացի մասին հնարավոր չէ խոսել, քանի որ փոխվստահության մթնոլորտ չկա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Ղարաբաղի հարցով փոխզիջումների հասնելու հնարավորություն կա» հայտարարությանը՝ պատգամավորն ընդգծեց. «Հայաստանի արտաքին գործերի նախարարի արած հայտարարության հիմնական ուղերձն այն է, որ մեզ համար ամենահիմնավոր հարցն Արցախի անվտանգությունն է, ինչպես նաև այն, որ Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ապա այն ամբողջովին համընկնում է մեր տեսակետի հետ, բավարարված ենք նրա դիրքորոշմամբ»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս