Ատրճանակներով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Կոտայքի մարզում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17։20-ի սահմաններում 3 հոգի, որոնցից 2-ը՝ դիմակավորված, ատրճանակով զինված, ներս են մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու նկատմամբ կատարել են ավազակային հարձակւմ։

Հարձակում կատարողները ողջ տունը տակնուվրա են արել, զենքերը պահել տարեց կնոջ գլխին ու պահանջել գումար ու ոսկի։

Լրագրողի հետ զրույցում տանտիրուհին ասում էր. «Գնացել էի Աբովյան՝ դեղատնից գնումներ կատարելու, էկա տուն, ուզեցի դեղս խմեմ, դուռը ծեծեցին։ Սկզբից չբացեցի, հարցրեցի՝ ո՞վ է, դրսից պատասխանեցին, թե՝ տատի ջան, մենք ենք։ Ես էլ, ճիշտն ասած, առանց կասկածելու, մտածեցի՝ երևի կամ էլեկտրոցանցից են, կամ ինչ-որ տեղից, դուռը բացեցի։ Բացեցի ու գլխիս վրա երկու դիմակավորված անձինք ատրճանակները պահեցին ու մտան տուն։ Անընդհատ պահանջում էին, որ՝ ձեն չհանես, թե չէ կսպանենք, տան ոսկիների ու փողերի տեղն ասա, քեզ ոչ մի բան չենք անի; Ես էլ նրանց ասացի, որ թոշակառու կին եմ, սակայն նրանք ողջ տունը տակնուվրա արեցին ու մի քանի կտոր ոսկեղեն ու գումար հափշտակեցին, իրենց հետ տարան։ Գնալուց էլ կտրեցին տան հեռախոսի գիծը, որ ես չկարողանամ զանգեմ»։