Մարդիկ կարող են ոգևորվել ու մտածել՝ «թաթիկներ» կտրելու մեջ վատ բան չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «թաթիկներ կտրելու», «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» և նմանատիպ այլ հայտարարություններն անթույլատրելի է համարում: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյան նման բառապաշար չպետք է օգտագործի:

«Մենք միջնադարում չենք, որ մարդկանց ձեռքերը կտրեն կամ պատերով տան: Բացի այդ՝ մարդկանց մի որոշ խումբ կարող է մտածել՝ եթե երկրի բարձրաստիճան ղեկավարությունն է այդ տոնով խոսում, ապա բռնություն գործադրելու մեջ վատ բան չկա, ու հանկարծ որոշի ինքն էլ ասֆալտին փռել կամ թաթիկներ կտրել»,-նշեց Սիմոնյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս