Սերգոյին ճնշել են, որ Սարգսյանի անունը տա, ՀՔԾ-ում եղածները մասնավոր զրույցներում ասել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առջև ՀՔԾ-ում պայման են դրել՝ տալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունը, փոխարենը կդադարեցվի նրա նկատմամբ քրեական հետապնդումը»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման պնդում է արել ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

«ՀՔԾ-ն տարի ու կես զբաղված էր նրանով, որ որևիցե հարց գտնի։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր հրավիրվել են, մասնավոր զրույցներում պատմում են, որ խնդիր է դրվել ՝ «եթե դու Սերժի անունը տաս, ազատ կլինես»։ Ես Սերգոյին չեմ մեղադրում։ Ճնշումներից հետո մարդը գնացել է այդ քայլին։ Պետք չէ պահանջել, որ նա դիմանար»,- ասել է Նիկոյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։