ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու, գործկոմի անդամության համար՝ 24-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու։ Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն` ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։ 

Նշենք նաև, որ ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու: ՀՖՖ գործկոմից կասեցվել է 7 կազմակերպությունների անդամակցությունը: