Աբովյանի թիվ 8 դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

դի

Դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում երկաթե աստիճաններին տղամարդու դի կա կախված: Հաղորդում է Shamshyan.com։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից կախված վիճակում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը որպես անհայտ կորած երեկվանից որոնվում էր, ով թաղման արարողությանը մասնակցելուց հետո տուն չէր վերադարձել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս