«Քո մասին, Գյումրի՛, շարունակում եմ մտածել»․հրապարակվել է նախագահի՝ 22 տարի առաջվա ելույթը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Armen

ՀՀ նախագահ աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Արմեն Սարգսյանի 1997 և 2000 թվականների ելույթներից  հատվածներ։ Տեսանյութին կից գրառում կա, որը ներկայացնում ենք ստորև․

««Ամենադժվար պայմաններում մարդիկ ապրում են 7-8 տարի և տրտունջ չեն հանում: Ես չեմ պատկերացնում՝ կա՞ արդյոք աշխարհի վրա մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ, փոքրագույն աշխատավարձեր ստացող, փայտե տնակներում ապրող մարդիկ, ձմեռները, երբ -20 աստիճան է դրսում, իրենց բողոքները չասեն, որովհետև գիտեն, որ ժողովուրդն այլ խնդիրներ ունի, գոյապայքարի մեջ է»:

Արմեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, 1997 թ.

«Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին»:

Արմեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախագահ, 2018թ.»։