«Նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել». Գորգիսյանը հրապարակել է ԱԺ գործուղումների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-ից գործուղված պատվիրակությունների կազմին և նշել, որ 77 պատվիրակությունների կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել: Գրառումը՝ ստորև.

«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։

Պարոնա՛յք և տիկնա՛յք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել։

#սիրունչի
#ԻմՔայլ
#գործուղում
#ԼՀԿ #ԱԺ»։

Գորգիսյանը ներկայացրել է նա 77 գործուղումնրի բոլոր անդամներին, ինչպես նաև տվյալ գործուղման ժամանակահատվածն ու վայրը: