Գաբրիել Սարգսյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Գաբրիել Սարգսյան

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնության 13 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը վաստակել է 10,5 միավոր և լրացուցիչ միավորների շնորհիվ դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։