Թրամփը կարող է դառնալ իմպիչմենթի ենթարկված 4-րդ նախագահը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԱՄՆ

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հանդես է եկել իմպիչմենթի հոդվածների մշակումը սկսելու մասին պատմական մի հայտարարությամբ. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Այսինքն՝ նախագահ Դոնալդ Թարմփը կարող է դառնալ երկրի չորրորդ նախագահը, որին իմպիչմենթի է ենթարկում Կոնգրեսի Ստորին պալատը:
 
«Մեր ժողովրդավարությունը վտանգի տակ է հայտնվել և նախագահը մեզ ուրիշ ընտրություն չի թողնում»,- ասել է Փելոսին։

Նա նշել է նաև, որ Հանրապետական կոնգրեսականները շարունակում են մնալ Թրամփին հավատարիմ պաշտպաններ և Քևին Մաքքարթիի օրինակով հայտարարում, թե դեմոկրատների շահադիտական քայլերի պատճառով երկիրը դրվում է վտանգի տակ։

Թրամփի խոսքով իմփիչմենթի գործընթացը ոչ մի տեղ չի տանում։

«Հանրապետական կուսակցությունըերբեք այսքան միասնական չի եղել»,- ասել է Թրամփը։

Տեսանյութեր

Live

Լրահոս